Մհեր Գրիգորյան․ Ինչո՞ւ որոշվեց դիմել ՌԴ–ին պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց
Ռուսաստանին դիմելու պահը որոշվել է` ելնելով ռազմական իրավիճակից, այն բանից, ինչ կատավում է հիմա։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշվեց դիմել ՌԴ–ին պատերազմը սկսելուց մեկ ամիս անց։
Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։
«Ինչ–որ պահ է եղել, երբ կուտակումները վկայել են այն մասին, որ արդեն իսկ պետք է դիմել Ռուսաստանին։ Երևի կար իրավիճակ, որն իրենից վտանգ էր ներկայացնում, այդ թվում` Հայաստանի սահմանների համար»,–ասաց Գրիգորյանը։
Ռուսաստանին դիմելուց առաջ, ըստ Գրիգորյանի, քննարկել են իրավիճակը, և զինվորականների վերլուծությունն այդ առումով մեծ նշանակություն է ունեցել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.