Պետական համակարգի պարգևատրումների գումարը կրճատելու քննարկումը ժամանակավրեպ է
2021թ–ի բյուջեի նախագծում պետական կառավարման համակարգի պարգևատրումների չափը 21 մլն–ով գերազանցում է 2020թ–ի բյուջեի նույն ցուցանիշը։
Պետական համակարգի պարգևատրումների չափն 2021թ–ին կկազմի 18 մլրդ 825 մլն դրամ։ Այս ցուցանիշն է դրված այսօր ԱԺ–ում ներկայացված հաջորդ տարվա բյուջեի նախագծում։ Այն, ի դեպ, 21 մլն–ով գերազանցում է 2020թ–ի բյուջեով պարգևատրումների համար նախատեսված գումարը։
Այս իրողության վրա այսօր նախագծի քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը` ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցնելով, թե արդյոք նոր իրողությունների պայմաններում կառավարությունը մտադիր է վերանայել պարգևավճարների համար հատկացված գումարի չափը։
«Պարգևատրումների անվանումը դժվար է ասել, որ արտահայտում է դրա բովանդակությունը։ Մենք այս լուծումը որպես միջանկյալ լուծում ենք ներկայացրել` այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման կամակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել ճիշտ լուծումը` ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի»,– ասաց ֆինանսների նախարարը։
Այդուհանդերձ, Ջանջուղազյանը չբացառեց, որ տարվա ընթացքում, կախված իրավիճակից, բյուջեի այդ ծախսային կետը կարող է վերանայվել, պարգևատրումների համար նախատեսված գումարը` կրճատել։
«Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին որ կա, և, կարծում եմ, որևէ քննարկում, որևէ ուղղությամբ, որևէ փոփոխության, ժամանակավրեպ է»,– ասաց Ֆինանսների նախարարը։
Նշենք, որ 2021թ–ի բյուջեի նախագիծը ՀՀ կառավարությունը մշակել է 2020թ–ի սեպտեմբերի կեսին և դրանում պատերազմի ու ռազմական դրության հնարավոր ռիսկերը նախատեսված չեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.