Կամավորականները խախտել են նախագահի հրամանն ու արժանացել նախագահի պարգևներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անունները կրող նորօրյա կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:
Նախագահն անձամբ է պարգևներ հանձնել կամավորներին նրանց մարտական սխրանքների համար։
Բայց մինչ այդ Արայիկ Հարությունյանը նախ մի ուշագրավ դեպք պատմեց, թե ինչպես է Վլադիմիր Բալայանի անված կամավորական ջոկատի 5-հոգանոց խմբին հաջողվել գերեվարել Ադրբեջանի կողմից կռվող վարձկան–ահաբեկչին։
«Երբ Ալեքսեյ Բալայանը երեկոյան ինձ զանգեց, ասաց. «Առաջներս կան վարձկան ահաբեկիչներ, և մենք ուզում ենք գնալ և ապացույց բերել ի լուր աշխարհի», ես կատեգորիկ արգելել եմ։ Ասել եմ`ռիսկի չդիմեք։ Իսկ առավոտյան արդեն 07։00-ի կողմերը կապ է հաստատում և ասում է. «Մեկին գերել ենք, հնարավորություն ունենք էլի մեկին բերլու»։ Ես ասացի` այդ հնարավորությունն էլ չօգտագործեք, որովհետև ձեր ամեն մի կյանքը շատ ավելին է, քան ցանկացած վարձկան գերելը»,– ասաց Հարությունյանը։
Ու թեև կամավորականները խախտել էին իր հրամանը, բայց Արայիկ Հարությունյանն անձամբ պարգևատրեց նրանց։
Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդի, կամավորական Ալեքսեյ Վլադիմիրի Բալայանը պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի, Արմեն Յուրայի Բաղունցը, Արթուր Լավրենտի Մնացականյանը, Հարութ Էդվարդի Խաչատրյանը` «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալներով։
Շահեն Մեղրյանի անվան ջոկատն էլ օրեր շարունակ Սղնախ և Ավետարանոց գյուղերի հատվածում պայքարել է ադրբեջանա–թուրքական ամենաէլիտար ստորաբաժանումների` հատուկ ջոկատայինների դեմ և մեծ վնաս հասցրել նրանց։
Ջոկատի կամավորականներ Գևորգ Ռաֆայելի Կիրակոսյանը, Մխիթար Աբրահամի Գրիգորյանը, Էրիկ Միշայի Պողոսյանը, Հրայր Մաքսիմի Ասրյանը ու Էդիկ Ավանեսի Հայրապետյանը, ցավոք, Արիության մեդալով պարգևատրվեցին հետմահու։
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ու խոնարհվեց կամավորականների առաջ` հայտարարելով, որ նրանք պետք են հայրենիքին։ Իսկ հանդիպման ավարտին հանձնարարեց. «Գնացեք հանգստացեք նոր հանձնարարությունների համար», տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: