Դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Կարեն Խաչատրյանին
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի որոշմամբ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, գրավի դիմաց ազատ կարձակվի։
«Հոկտեմբերի 29-ին Մկրտչյանը որոշում է կայացրել ամբաստանյալ Կարեն Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը բավարարել: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելը»,–նշված է որոշման դեմ։
Ի դեպ, պաշտպանի ներկայացրած միջնորդության հիմնավորման մեջ նշվում է` Գագիկ Խաչատրյանն իր առողջական վատ վիճակի պատճառով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում երբևէ չի կարողացել մասնակցել դատական նիստերին։ Դատական նիստերն այդ պատճառով հետաձգվելու հետևանքով Կարեն Խաչատրյանը ևս շարունակում է գտնվել կալանքի տակ, այդպիսի իրավիճակն անթույլատրելի է։ Բացի այդ, հայտարարված ռազմական դրության պայմաններում ոստիկանության ծանրաբեռնված աշխատանքի պատճառով կալանքի տակ գտնվող անձինք դատարաններ չեն ներկայացվում, որի պատճառով դատական նիստերը կրկին հետաձգվում են։ Այսինքն` այս պատճառով ևս Կարեն Խաչատրյանը շարունակում է երկարատև գտնվել կալանքի տակ։
Միջնորդության հիմքերից մեկն էլ կորոնավիրուսային իրավիճակն է։ Որոշումը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: