Ղարաբաղում շարունակվող գնդակոծությունները կարող են ռազմական հանցագործություն գնահատվել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարություն է տարածել` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ու դրա շուրջ գտնվող բնակավայրերի գնդակոծությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:
«Մենք կողմերին բազմաթիվ անգամ կոչ ենք արել հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից, քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար, տարբերակել քաղաքացիական բնակչությանն ու մարտական գործողությունների մասնակիցներին, քաղաքացիական ու ռազմական օբյեկտները։ Փոխարենը տներ են քանդվել, փողոցները վերածվել են ավերակների, և մարդիկ ստիպված են եղել փախչել կամ անվտանգություն փնտրել նկուղներում»,–ասել է Բաչելետը։
Գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ ընտրողականության սկզբունքի կամ համաչափության սկզբունքի խախտմամբ կատարվող հարձակումները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:
«Հակամարտության կողմերը պարտավոր են արդյունավետ, օպերատիվ, մանրակրկիտ ու անկողմնակալ հետաքննել նման խախտումները և դատական կարգով հետապնդում իրականացնել ենթադրյալ կատարողների նկատմամբ։ Նման հարձակումները պետք է դադարեցվեն, իսկ դրանք իրագործելու կամ հրամաններ տալու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն պատասխանատու անձինք», - ընդգծել է Բաչելետը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.