Նարիշկին․ Արևմուտքը փորձում է տարաձայնություններ սերմանել ԵՏՄ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքի մեջ
Արևմուտքն իր սոցիալ-քաղաքական ճգնաժամի ֆոնին փորձում է տարաձայնություններ սերմանել այնպիսի ինտեգրացիոն կազմակերպությունների աշխատանքում, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), Շանհայյան համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Միջազգային իրավիճակի, միջազգային իրադրության զարգացման ներկայիս ընթացքը հաստատում է այն եզրահանգումների հավաստիությունը, որ արևմտակենտրոն աշխարհակարգը կործանվում է, որին փոխարինելու է գալիս բազմաբևեռայնությունը։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը շատ խոր սոցիալ-քաղաքական ճգնաժամ է ապրում»,- ասել է Նարիշկինը «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում։
ԱՀԾ տնօրենի խոսքով՝ ճգնաժամային երևույթներ են նկատվում ընդհանրապես Եվրամիությունում և ԵՄ առանձին երկրներում։
«Առանձին երկրներ լիարժեք տեղեկացան, թե ինչ է միջազգային ահաբեկչությունը, ընդ որում՝ այս երկրներում այդ խնդիրը մեծապես կապված է սխալ, չկշռադատված միգրացիոն քաղաքականության հետ։ Թվում էր, թե ամերիկացիները, եվրոպացիները պետք է իրենց տան գործերը պարզեին։ Բայց ոչ, նրանք մինչև հիմա փորձում են քաոս սերմանել աշխարհի այլ տարածաշրջաններում»,- հավելել է Նարիշկինը։
Արևմուտքին հատկապես վախեցնում են ոչ մեծ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները, նշել է ԱՀԾ տնօրենը։
«Սեփական անվտանգության նրանց ըմբռնման, սեփական անվտանգության ամերիկացիների ըմբռնման մեջ չի տեղավորվում այս տարածքում իսկապես ինքնիշխան և անկախ պետությունների գոյությունը, առավել ևս դրականորեն զարգացող ինտեգրացիոն գործընթացները»,- շեշտել է Նարիշկինը։ Նրա խոսքով՝ խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպես՝ ԵՏՄ-ն, ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ը, որոնք գլոբալ միջազգային ճարտարապետության մասն են։
«Եվ, իհարկե, նրանք փորձում են նաև տարաձայնություններ սերմանել այս ինտեգրացիոն միավորումների գործունեության մեջ ու փորձում են խախտել այն երկրներում գործընթացների ընթացքը, որոնք մեր մերձավորն են, որոնք մեզ հետ միասին կազմում են այդ միավորումների, այդ կազմակերպությունների հիմքը, որոնց մասին նշեցի»,- ասել է ԱՀԾ ղեկավարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.