Последние новости

Խամենեի. Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը

Ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանների մոտ: Այս մասին ասել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին` նախազգուշացնելով, որ եթե Թեհրանը վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա, փոխանցում է IRNA-ն:

«Ցավոք, մեր հարևանների` Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ է ընթանում: Սա ցավալի իրադարձություն է, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և պետք է հնարավորինս արագ ավարտվի»,- ասել է նա:

Նա շեշտել է, որ ադրբեջանական տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որը «դրանք ազատագրելու իրավունք ունի»: Ընդ որում, նա մատնանշել է Ղարաբաղի տարածքում ապրող հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ