ՓԱՐԻԶԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Եթե Արցախը պարտվի, կպարտվի Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, կպարտվի Եվրոպան: Այս մասին Nation News-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը:
Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանն ասել է, որ այսօր ադրբեջանա-թուրք ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում` «մենք հայ ենք փնտրում, մենք հայ ենք որսում» կոչերով: Սա, նրա խոսքով, միանշանակ կապված է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Եվ Էրդողանը, և Ալիևն այսպիսով փորձում են խթանել իրենց հակահայկական քարոզչությունը, նրանց պետք է ատելություն սերմանել հայերի նկատմամբ»,- կարծում նա:
Անուշ Թորանյանը վստահ է, որ եթե Արցախն ընկնի, պարտվի, ապա կպարտվի Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան նույնպես կպարտվի, և դրա մասին պետք է կոնկրետ խոսել:
Այսօր ամբողջ աշխարհի հայկական համայնքներն իրենց կառավարություններից պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետությունը: Փարիզի փոխքաղաքապետը կարծում է, որ եթե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միակ տարբերակն է, որը կապահովի Արցախի ժողովրդի խաղաղությունը, ապա այդ քայլը պետք է արվի:
«Փարիզի քաղաքապետը հայտարարում է, որ, այո, Արցախի Հանրապետության ճանաչումն այն է, ինչ մենք պատրաստ ենք անել` չնայած նրան, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը դեռ միանշանակ չի աջակցում այս որոշմանը: Ընդ որում, մենք կարծում ենք, որ պետք է լինի գոնե մի երկիր, որը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչից հետո շղթայական արձագանքով այս գործընթացը շարունակական կդառնա»,- ասել է Թորանյանը:
Ֆրանսիայի կենտրոնից գնահատելով Արցախի շուրջ տեղի ունեցողը` Անուշ Թորանյանը նշել է, որ քանի որ Արցախը չճանաչված պետություն է, ոչ մի այլ երկիր չի կարող ուղիղ կերպով օգնել Արցախին, ամեն ինչ պետք է արվի Հայաստանի միջոցով:
«Ահա թե ինչու ենք մենք փորձում խնդրին այս տեսանկյունից նայել, անհրաժեշտ է ավելի լուրջ քայլեր ձեռնարկել` մարդկանց հումանիտար ճգնաժամից դուրս բերելու համար»,- ասել է նա:
Փարիզի փոխքաղաքապետը նաև մեկնաբանել է ֆոսֆորային, կասետային և այլ արգելված զենքերի օգտագործումը, որոնք կիրառվում են թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերում: Նա հիշեցրել է, որ նախագահ Մակրոնն առաջին օրվանից ասել է, որ Թուրքիայի գործողությունները պետք է ագրեսիա կոչել, ֆրանսիացիները պետք է վճռականորեն բարձրաձայնեն և դատապարտեն դրանք:
«Սակայն ԵՄ անդամ մյուս երկրների ներկայացուցիչները կարող են այլ պատասխան տալ: Ահա թե ինչու են այժմ Սփյուռքի բոլոր հայերը ոտքի կանգնել` պարզելու համար պատկերը բոլոր երկրների համար, որպեսզի հասկացնեն, որ լուրջ ռազմական խախտումներ են եղել ամբողջ Արցախյան պատերազմի ընթացքում»,- ասել է Անուշ Թորանյանը:
Փարիզի փոխքաղաքապետն անհրաժեշտ է համարում նաև տեղեկատվական աշխատանքներ իրականացնել Ֆրանսիայում, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է Արցախյան հակամարտությունը, ինչու են Թուրքիան և Ադրբեջանը նման ագրեսիվ քաղաքականություն վարում տարածաշրջանում, որպեսզի հակամարտության էությունն աստիճանաբար հասկանալի դառնա Եվրոպայի համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 12:23
Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном 17 мая шествием отправились к территории перед главным корпусом ЕГУ. Здесь Галстанян должен провести открытый урок.
-
2024-05-17 12:20
Лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян встретился сегодня с представителями партии "Армянский национальный конгресс" (возглавляет первый президент Армении Левон Тер-Петросян - ред) Левоном Зурабяном и Арамом Манукяном. Об этом он сообщил журналистам в пятницу.
-
2024-05-17 12:17
Политзаключенный Нарек Малян распространил заявление из УИУ.
-
2024-05-17 12:06
Вчера на заседании правительства Пашинян вновь попытался сказать, что мацун черный, а также убедить в том, что мы этого не видим. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.