Արցախի ՄԻՊ-ն Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորին ներկայացրել է Ադրբեջանի վայրագությունները
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիր Թորարինսոնին և կանադական «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ու պատերազմական հանցագործություններով:
Ներկայացնելով Պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրված փաստերը՝ Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և օբյեկտների, ինչպես նաև հումանիտար գործառույթներ իրականացնող անձանց և կառույցների թիրախավորման դեպքերին:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ համաշխարհային իրավապաշտպան համայնքը պետք է արձանագրի տեղի ունեցող հանցագործությունները և ակտիվ քայլեր ձեռնարկի իրականությունը քաղաքական որոշում կայացնող շրջանակներին հասանելի դարձնելու և գործնական արձագանքներ երաշխավորելու համար:
Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորը և «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահը շեշտադրել են, որ պատերազմը և ադրբեջանական հանցագործությունները պետք է օր առաջ դադարեն՝ մարդու իրավունքների պաշտպանությունը համարելով առաջնահերթություն: Նրանք ընդգծել են, որ անկախ որևէ կարգավիճակից ու հանգամանքից, Արցախի բնակիչները պետք է լինեն միջազգային պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.