Սերգեյ Լավրով․ ԼՂ հակամարտության գոտում շուրջ 2000 վարձկան է ներգրավված
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներգրավված վարձկանների թիվը հասել է 2000–ի։ Այս մասին «Կոմերսանտ» պարբերականին տրված գրավոր հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք իհարկե մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմամբ և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները ճնշելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», – ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Արցախում կռվող ահաբեկիչների խնդիրը։
«Զինյալների թեման Վլադիմիր Պուտինը բարձրացրել է հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումներում», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը հարցազրույցում որակել է Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը որպես «ողբերգություն» ու ասել, որ Ռուսաստանը կիսում է երկու ժողովուրդների ցավը։
«Պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին բարեկամ երկու ժողովուրդների միջև մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք է լուծվեր բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը կապված է Ադրբեջանի և Հայաստանի հետ ընդհանուր պատմությամբ, մշակույթով, առաջավոր մարդասիրական և տնտեսական կապերով, իսկ դիկտատորական դրսևորումը, հարկադրանքը, ճնշման ուղու օգտագործումը ՌԴ կողմից հակամարտության գոտու վրա ավելի քան անտեղի են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.