Թուրքիան Սիրիայից 230 վարձկաններից կազմված նոր խումբ է ուղարկել Արցախի դեմ կռվելու
Թուրքիան Սիրիայից 230 վարձկաններից կազմված նոր խումբ է ուղարկել Արցախ։ Այս մասին գրում է «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ» կազմակերպությունը։
««Սիրիայում մարդու իրավունքների դիտորդը» շարունակում է հետևել Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների` Ադրբեջան տեղափոխելուն: Մեր հավաստի աղբյուրները հաստատել են, որ 230 սիրիացի մարտիկներից բաղկացած նոր խմբաքանակ է ժամանել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի դեմ ընթացող ռազմական գործողություններին», – գրում է կազմակերպությունը։
«Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ» կազմակերպությունը նշում է` «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդը» հաշվել է, որ ընդհանուր առմամբ ԼՂ–ում մարտերում ներգրավված են եղել 2580 մարտիկ։ Նրանցից 342–ը վերադարձել են Սիրիա՝ հրաժարվելով վճարից, առնվազն 22–ը որպես պատճառ նշել են խիստ կատաղի մարտերը։ Պատերազմի ընթացքում արդեն 240 սիրիացի ահաբեկիչ է սպանվել Արցախում։
«Մեր աղբյուրները փաստում են, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի մարտերում 9 սիրիացի վարձկան է մահացել, սպանվածների ընդհանուր թիվը դարձել է 240։ 183 մարտիկի մարմինները բերվել են Սիրիա, իսկ մնացած մարմինները մնացել են Ադրբեջանում», – գրում է կազմակերպությունը։
«Սիրիայում մարդու իրավունքների դիտորդը» գրում է, որ հայկական ուժերը գերեվարել են առնվազն երեք սիրիացի մարտիկների: Նշենք, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության` հայկական կողմը երկու սիրիացի ռազմագերի ունի։
Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջան ուղարկված մարտիկների մի մասը նույնիսկ տեղյակ չէին, որ ադրբեջանական ուժերը շիա իսլամի հետևորդներ են։ Այդ փաստը հայտնաբերելուց հետո շատերը վերադարձել են Սիրիա։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:13
Китай переправил на территорию Ирана по меньшей мере три транспортных самолета Boeing 747 по подложному маршруту. Об этом 17 июня сообщила британская газета The Daily Telegraph.
-
2025-06-18 13:31
Пашинян официально подтвердил, что посетит Турцию, где проведет встречу с президентом страны Реджепом Тайипом Эрдоганом.
-
2025-06-18 13:28
Главу группы компаний «Ташир» Самвела Карапетяна задержали по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщили его адвокаты Армен Фероян, Рубен Акопян и Лиана Гаспарян.
-
2025-06-18 13:24
Азербайджанцы переберутся в Армению и будут иметь право голоса. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила 18 июня депутат от оппозиционного блока «Армения» Арменуи Кюрегян.