Արցախի նախագահ. Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին
Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:
Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:
Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ:
Հ.Գ.
Այս տեղեկատվությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.