Wargonzo. Թուրքերը հրամանատարությունից հեռացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ ՌԴ-ի հետ կապերի պատճառով
Թուրքերը հրամանատարությունից հեռացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով, գրում է Wargonzo Telegram-ալիքը՝ վկայակոչելով Ստամբուլում աղբյուրները:
«Ստացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստացի հեռացվել է զինված ուժերի հրամանատարությունից: Պատճառը նրա սերտ շփումներն էին ռուս գեներալների հետ: Հիշեցնենք, որ 1980-ին Հասանովն ավարտել է Բաքվի բարձրագույն հրամանատարական դպրոցը և մինչև 1985 թվականը ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերում, նրանց դուրս գալուց հետո ծառայությունը շարունակել է Սիբիրի ռազմական շրջանում՝ մինչև 1993 թվականը: Բնականաբար, նրա կապերը Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ պահպանվել են: Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սանդիխովի հետ կապված աղմուկից հետո, թուրքական հատուկ ծառայությունները Ալիևից պահանջել են ռազմական գործողությունների ղեկավարումից հեռացնել ռուսական կրթություն ստացած բոլոր գեներալներին: Ըստ Ստամբուլում @wargonzo-ի աղբյուրների՝ Ալիևը կատարել է պահանջները: Հասանովն այս պահին իրականում կատարում է դեկորատիվ գործառույթ և հասանելիություն չունի ռազմաճակատում իրավիճակին, ինչպես նաև կորցրել է որոշումների կայացման բոլոր մեխանիզմների հասանելիությունը», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.