Մասիս Մայիլյան․ Արցախը ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում է
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարությամբ վճռականորեն դատապարտել է վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա ցավակցություն է հայտնել բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնելում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին՝ նշելով, որ Արցախի Հանրապետությունը, որը վաղուց է բախվել ադրբեջանական պետական ահաբեկչությանը, ներկայումս արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք:
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նշել է.
«Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով սպառնում են ողջ միջազգային հանրությանը և ոչ մի արդարացում չունեն:
Արցախի Հանրապետությունը, որը վաղուց է բախվել ադրբեջանական պետական ահաբեկչությանը, ներկայումս արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք: Այսօր Արցախի Հանրապետությունը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև, պաշտպանում է ոչ միայն իր ազատության և արժանապատիվ կյանքի իրավունքը, այլև քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր արժեքները:
Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է: Անհնար է վերջնական հաղթանակ տանել այդ համաշխարհային չարիքի հանդեպ, եթե այդ հաղթանակը չլինի միասնական և անբաժանելի բոլորի համար: Հենց այդ պատճառով է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ. հոկտեմբերի 6-ին քաղաքակիրթ աշխարհին կոչ արել ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում և ստեղծել գործուն ու արդյունավետ միջազգային հակահաբեկչական դաշինք:
Վստահ եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել՝ ուղղված ահաբեկչության բոլոր ձևերի կանխարգելմանը, խափանմանը և ոչնչացմանը, ներառյալ՝ այն ձևերը, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են պետությունները: Այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը պետք է դառնա միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների համակարգի կարևորագույն տարրերից մեկը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-05 10:22
Заведующий отделом Кавказа Института стран СНГ Владимир Новиков прокомментировал Alpha News кризис в армяно-российских отношениях, перспективы евроинтеграции Армении, а также переговорный процесс между Ереваном и Баку.
-
2025-02-05 10:11
Исследование, опубликованное на ресурсе psycnet.apa.org, рассказало об итогах нового исследования. Оно выяснило, что женщины произносят за день больше слов, чем мужчины, но лишь на определенном этапе жизни.
-
2025-02-05 06:28
Президент США Дональд Трамп подписал указ о возобновлении кампании «максимального давления» на Иран, сообщило агентство Reuters.
-
2025-02-05 06:25
В шведском городе Эребру в результате стрельбы в школе (для взрослых) по меньшей мере 10 погибли и 15 ранены, пишет местное издание SVT.