Երկրորդ սիրիացի վարձկանին մեղադրանք է առաջադրվել և կալանքի միջնորդություն է ներկայացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.