ԱՄՆ նախագահի երկու թեկնածուն էլ ստացել են հաղթելու համար անհրաժեշտ ձայների կեսից ավելին
Երեքշաբթի ԱՄՆ-ում կայացած քվեարկության միջանկյալ արդյունքներով ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենն արդեն ստացել է ընտրողների 227 ձայնը, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 204։ Երկու թեկնածուն էլ արդեն ունեն հաղթելու համար անհրաժեշտ 270 ձայնի կեսից ավելին։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Fox News հեռուստաալիքը։
Թրամփը հաղթել է Ֆլորիդայում, որտեղ հաղթանակը թեկնածուին տվել է 29 ձայն՝ ավելի շատ, քան ցանկացած այլ տատանվող նահանգում։ Նա առավելություն ունի նաև Օհայոյում (18)։ Վերջինը հատուկ նշանակություն ունի, քանի որ երկրի պատմության մեջ հանրապետականներից նախագահի ոչ մի թեկնածուի չի հաջողվել ընտրություններում հաղթել, եթե այս նահանգում առաջ չի անցել։
Բայդենն առաջ է անցել տատանվող Արիզոնա նահանգում (11 ձայն)։ Ելքն առայժմ հայտնի չէ հետևյալ տատանվող նահանգներում՝ Փենսիլվանիա (20), Միչիգան (16), Ջորջիա (16), Հյուսիսային Կարոլինա (15), Մինեսոտա (10), Վիսկոնսին (10), Այովա (6) և Նևադա (6)։ Ըստ Fox News-ի հաշվարկների՝ Բայդենը դրանց թվում հիմա առավելություն ունի միայն Մինեսոտայում։
Թրամփն արդեն կանխատեսելի հաղթանակ է տարել, մասնավորապես, Տեխաս, Կանզաս, Հյուսիսային և Հարավային Դակոտա, Արևմտյան Վիրջինիա, Կենտուկի, Ինդիանա, Հարավային Կարոլինա, Ալաբամա, Միսիսիպի և Թենեսի նահանգներում։
Բայդենը նույնպես կանխատեսելիորեն հաղթել է մի շարք նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Օրեգոնում, Վերմոնթում, Իլինոյսում, Վիրջինիայում, Մերիլենդում, Դելավերում, Նյու Ջերսիում, Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, ինչպես նաև Կոլումբիա դաշնային շրջանում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.