ՄԻՊ. Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ նրա անունը հայտնի է
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը լուրջ կասկածներ ունի, որ Ադրբեջանի զինված ուժերը բոլոր բնակավայրերում, որտեղ մուտք են գործել և քաղաքացիական անձ են գտել, բազմաթիվ հանցագործություններ են կատարել նրանց հանդեպ։ Բեգլարյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որպես ապացույց կարող ենք նշել ադրբեջանական գերության մեջ գտնվող 84 տարեկան Միշա Մելքումյանի սպանության դեպքը։ Պապիկի հարազատները մեզ տեղեկացրել են, որ նախքան գերությունը նա առողջական էական խնդիրներ չի ունեցել։ Սա նշանակում է, որ նա Ադրբեջանում խոշտանգումների է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է»,–ասաց Բեգլարյանը։
Պաշտպանը պատմեց նաև, որ Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվական գործակալության ներկայացուցչին հայտնել է, որ Մայոր անունով մի տղամարդու գլխատել են (տղամարդու տվյալները, ըստ ՄԻՊ–ի, ճշտվում է)։
Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանում այնքան է արմատացած հայատյացությունը, որ ցանկացած հայի սպանելը և նույնիսկ դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի արարք է համարվում հանրության համար։ Ըստ նրա` ցեղասպան գործողությունների վտանգը շատ մեծ է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 14:14
Пока премьер Никол Пашинян продолжает свой «крестовый поход» против ААЦ, который полностью вписывается в канву антицерковных и антиармянских заявлений азербайджанской власти, турецкие «экологи» атакуют Мецаморскую АЭС. В Турции 1 июня 33 организации, занимающиеся вопросами экологии и прав человека, провели акцию в Игдыре, призывая закрыть Мецаморскую атомную электростанцию (АЭС) в Армении, сообщают турецкие СМИ.
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).