Փարիզում սպասում են, որ Էրդողանը կդադարի վիրավորել Ֆրանսիային
Փարիզում սպասում են, որ Թուրքիայի ղեկավարությունը կդադարեցնի Ֆրանսիայի հասցեին վիրավորանքները, զրպարտությունները և սպառնալիքները, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Սենատում:
Նախարարն ասել է, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ տարաձայնությունների երկար ցուցակ ունի՝ նշելով Անկարայի միակողմանի գործողությունները Միջերկրական ծովի արևելքում, ագրեսիվ քաղաքականությունը Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բայց վերջին շաբաթներին մենք Թուրքիայի հետ հարաբերություններում տեղափոխվեցինք դաշնակիցների համար անընդունելի մակարդակ: Վիրավորանքներ, զրպարտություններ, Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ ատելության արշավ սանձազերծելու ցանկություն..... Սպառնալիքներ: Մենք սպասում ենք, որ Թուրքիայի նախագահն ու նրա կառավարությունը անհապաղ վերջ կդնեն այս պահվածքին»,- ասել է Լե Դրիանը: «Մենք չենք հանդուրժի, որ Ֆրանսիայի տարածք տեղափոխվեն ատելությունն ու բռնությունը, որը տարածվում է փոքր խմբերի կողմից, որոնք չպետք է մեջբերման իրավունք ունենան: Նաև ուզում եմ ասել, որ Եվրոպայի երկրների միասնական արձագանքը ցույց է տալիս, որ սա ֆրանս-թուրքական վեճ չէ, այլ հարձակում է Եվրոպայի, նրա արժեքների, հիմնարար արժեքների մոդելի և իրավական պետության վրա»,- շարունակել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Հոկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր երկրի քաղաքացիներին կոչ էր արել դադարեցնել ֆրանսիական ապրանքների գնումը՝ երկու երկրների սրված հարաբերությունների ֆոնին: Դրանից մի քանի օր առաջ, Էրդողանի կողմից վիրավորանքներ հնչեցնելուց հետո, երբ նա հայտարարել էր, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը, ով առաջ էր քաշել «լուսավոր իսլամի» գաղափարը, պետք է «բուժի իր հոգեկանը», Փարիզը խորհրդակցությունների համար հետ էր կանչել իր դեսպանին Անկարայից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:27
Католикос Всех армян Гарегин Второй в Первопрестольном Святом Эчмиадзине принял паломников из армянской епархии Австралии и Новой Зеландии, прибывших в сопровождении духовного пастыря церкви Сурб Аствацацин в Мельбурне иерея Хачера Арутюняна.
-
2025-06-09 09:24
Власти Ирана могут укрепить военно-наступательный потенциал республики за счет документов об атомной сфере, добытых иранской разведкой в Израиле. Об этом, как передает РИА Новости со ссылкой на местные СМИ, заявил в воскресенье министр информации (разведки) Ирана Эсмаил Хатиб.
-
2025-06-09 09:19
Сборная Армении по пара-армрестлингу вернулась с 15 медалями из Румынии, где состоялся 27-й чемпионат Европы.
-
2025-06-09 09:18
Армянские религиозные и культурные объекты в Арцахе остаются под серьезной угрозой, поскольку Азербайджан целенаправленно уничтожает свидетельства исторического присутствия армян. Это было отмечено в ходе слушаний, организованных Комиссией США по международной религиозной свободе (USCIRF).