Ընտրություններ ԱՄՆ-ում․ Թրամփը հայտարարում է խախտումների մասին, Բայդենը փոքր-ինչ առաջ է անցել
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ելքը մազից է կախված․ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և նրա մրցակից Ջո Բայդենը առանցքային տատանվող նահանգներում գրեթե հավասար են ընթանում, չնայած դեմոկրատների թեկնածուն մի փոքր առավելություն ունի, և հաղթելու նրա հնարավորությունը առայժմ փոքր-ինչ բարձր է թվում։ Սակայն թեկնածուներից ոչ մեկը չի կարող ստույգ պնդել, որ հաղթել է, և նախընտրական երկու շտաբներն էլ հայտարարել են, որ հաղթելու բոլոր հնարավորություններն ունեն, փոխանցում է BBC-ն։
Մրցապայքարը ավարտին է մոտենում մեր օգտին, ասում են Բայդենի ընտրական շտաբից։ Դեմոկրատների թեկնածուն չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր, որ պատրաստ չէ իրեն հաղթող հայտարարել, բայց իր հաղթանակին վստահ է, երբ քվեարկության արդյունքներն ամփոփվեն։
«Ձայների հաշվարկի երկար տևած գիշերվանից հետո ակնհայտ է, որ մենք հաղթում ենք բավական թվով նահանգներում, որպեսզի ստանանք ընտրիչների 270 ձայնը,- ասել է Բայդենը։ - Ես այստեղ եմ ոչ այն նպատակով, որ հայտարարեմ իմ հաղթանակի մասին, այլ հայտնելու համար, որ ձայների հաշվարկից հետո մենք, վստահ եմ, հաղթելու ենք»։
Թրամփը նույնպես արդեն հայտարարել է սեփական հաղթանակի վստահության մասին և խոստացել Գերագույն դատարան հայց ներկայացնել ընտրություններում թույլ տրված խախտումների վերաբերյալ՝ չներկայացնելով, սակայն, խախտումների որևէ ապացույց։
«Սա մեր երկրի համար խայտառակություն է,- ասել է Թրամփը չորեքշաբթի վաղ առավոտյան ելույթ ունենալով Սպիտակ տան Արևելյան սենյակում։ - Մենք կդիմենք Գերագույն դատարան։ Մենք ցանկանում ենք, որ ձայների հաշվարկը դադարեցվի։ Մենք չենք ցանկանում, որ նրանք առավոտյան 4-ին ինչ-որ քվեաթերթիկներ գտնեն և արդյունքներին ավելացնեն [այդ ձայները]»։
Ամենայն հավանականությամբ, այս անգամ մասնակցությունը կլինի վերջին հարյուրամյակում ամենամեծը։ Ավելի քան 100 մլն մարդ արտահերթ քվեարկել է մինչ ընտրությունների օրը, իսկ ևս տասնյակ միլիոնավոր ընտրողներ իրենց ձայնը տվել են երեքշաբթի։
Բայդենը ոչ մեծ առավելություն ունի մի քանի առանցքային նահանգներում, բայց Թրամփի արդյունքները, ինչպես և 2016 թվականին, գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները։ Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ընտրիչների կոլեգիայի 538 ձայնից 270-ը։ BBC-ի հաշվարկներով՝ Գրինվիչի ժամանակով 22։00-ին Բայդենն ունի 243 ձայն, Թրամփը՝ 214, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.