Կյանքը՝ Դավիթ Բեկում․ Գյուղն ամուր պահում ենք, մենք հզոր ենք ու հաղթելու ենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գյուղում տրամադրությունը մարտական է, վստահ ենք, որ հաղթելու ենք։ Այսպես են արձագանքում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչները՝ նոյեմբերի 2-ին իրենց բնակավայրի ուղղությամբ թշնամու կողմից հրետանային միջոցներից կրակ վարելուց օրեր անց։
Հրետակածության հետևանքով մեկ քաղաքացիական անձ էր զոհվել, երկուսն էլ վիրավորվել էին։ Զոհը հրետակածության ժամանակ ավտոմեքենայի ղեկին է եղել։
Զինուժ մեդիայի հետ զրույցում բնակիչներից մեկը պատմում է․
«Վիրավորներից մեկը կամավորական էր, եկել էր հանգստանալու»։
Գյուղի որոշ տների ապակիները, դռները վնասվել են։ Այդուհանդերձ գյուղում խուճապ չկա։
«Ով էլ որ մտածում է, թե մենք պետք է մեր հողն ու գյուղը թողնենք, թող ինքը հեռանա էստեղից։ Մենք գյուղն ամուր պահում ենք, կանգնած ենք, հզոր ենք ու հաղթելու ենք»,-ընդգծում է նա։
Գյուղի տարեցներն էլ նշում են՝ 1990-ականներին պատերազմ են տեսել, հիմա այլևս չեն վախենում, սովոր են։
«Մեր գյուղացիները այնքան փորձ ունեն 1992թ․-ից սկսած, որ հիմա նույն ոգով սահմանը պահում են և շատ ամուր»,- նկատում է նա։
Հրետակոծվել են ոչ միայն բնակելի տները, այլև գերեզմանատունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".