Последние новости

Կուրցը կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կոչ է արել մյուս երկրներին համատեղ պայքարել իսլամիստական ահաբեկչության դեմ, որը հավասարապես վտանգելով է ամենուր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հետաքննությունից ու կանխարգելիչ միջոցառումներից բացի, նախևառաջ միջազգային համագործակցություն է անհրաժեշտ։ Իսլամիստական ահաբեկչությունն ամբողջ աշխարհում համախմբված է մի ցանցի մեջ և հավասարապես վտանգավոր է ամենուր», – Ավստրիայի ազգային խորհրդի առաջ իր ելույթի ժամանակ ասել է կանցլերը։

Նրա խոսքով` Եվրոպան ընդհանուր մարտահրավերի առաջ է կանգնած, որը հնարավոր է լուծել միայն միմյանց հետ համագործակցելով։

Կուրցը վստահեցրել է, որ Ավստրիայի իշխանությունները կշարունակեն աշխատել ահաբեկչության և կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ