Մոսկվան կոչ է անում արտաքին ուժերին թույլ չտալ միջամտելու Ղարաբաղյան հակամարտությանը
Ռուսաստանը կոչ է անում թույլ չտալ Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին արտաքին ուժերի միջամտությունը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շաբաթվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում լարված է մնացել, կողմերի մարտական շփման գծի ամբողջ երկայնքով փոխհրաձգություններ են եղել։ Քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորվել։ Մենք կողմերին կոչ ենք անում լինել չափազանց զուսպ, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործնականում հարցը տանել դեպի հրադադար, լարվածության դեէսկալացիա ու հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով բանակցություններ վերսկսելուն։
Զախարովան հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ին և 2-ին ՌԴ նախագահը կարծիքների ինտենսիվ փոխանակում է իրականացրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։ Իրավիճակից ելք գտնելու հերթական փորձ է արվել նաև հոկտեմբերի 30-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.