Հայաստանի Կոմկուս. Ադրբեջանում ամերիկյան կենսալաբորատորիաները հատուկ սպառնալիք են ներկայացնում
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է աշխարհի ժողովուրդների համար այն հսկայական սպառնալիքին, որ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի պայմաններում Ադրբեջանի տարածքում բերում են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Ավելի քան քառասուն կոմունիստական և սոցիալիստական կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդդեմ ամերիկյան զինված ուժերի կողմից կենսաբանական զենքի մշակման ու բաշխման և ընդդեմ Ադրբեջանում ռազմական կենսաբանական լաբորատորիաների: Տեղեկատվական արշավի նախաձեռնողները նշում են, որ աշխարհում արդեն ստեղծվել են պաշտպանության երրորդ մակարդակի 1495 լաբորատորիաներ: Վաշինգտոնն այդպես էլ չի ստորագրել Կենսաբանական զենքի զարգացումը և տարածումը արգելելու մասին կոնվենցիայի արձանագրությունը, որը նրան հնարավորություն է տալիս հավաքել ամենավտանգավոր հիվանդությունների տեղական հավաքածուները՝ դրանք մոդիֆիկացնելով բնակչության և գյուղատնտեսության դեմ օգտագործելու համար: Ստորագրողները նշում են նման լաբորատորիաների առկայությունը, այդ թվում` Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սանձազերծած զինված հակամարտության ընթացքում այդպիսի օբյեկտները սպառնալիք են ներկայացնում Աշխարհի ժողովուրդների համար՝ անկախ նրանից դրանք կգործարկվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից, թե կվնասվեն ռազմական գործողությունների ընթացքում: Մենք միանում ենք կենսաբանական զենքի մշակումն ու տարածումը արգելելու, ԱՄՆ բոլոր ռազմական կենսաբանական լաբորատորիաները աշխարհի բոլոր երկրներում, ներառյալ Ադրբեջանում, անհապաղ վերացնելու պահանջին», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.