Չեխիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ համերաշխություն ու աջակցություն են հայտնել հայ ժողովրդին
Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի մի խումբ պատգամավորներ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքերի կիրառումը, ինչպես նաև Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների անդամների ներգրավվածությունը հակամարտությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ ընդգծելով, որ պատգամավորները շեշտել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Գայանե Աբրահամյանը ներկայացրել է նաև հայտարարության տեքստը, որը ներկայացնում ենք ստորև.
«Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և հիշեցնելով քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017 թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը:
Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից նախաձեռնած Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման և պատերազմող երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման առնչությամբ.
- դատապարտում ենք ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքի կիրառումը հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ,
- զգում ենք, որ ներկա իրավիճակն աղետալի է և կարող է դառնալ վերջին տարիների ամենամեծ հումանիտար աղետներից մեկը,
- հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը,
- համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը,
- կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը,
- խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գծին և բանակցային սեղանին, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,
- լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը,
- խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվոպական Միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով»:
Գայանե Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային և աջակցություն ու համերաշխություն հայտնած մյուս բոլոր պատգամավորներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».