Թրամփը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ ընտրություններում ձայների հաշվարկը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ում երեքշաբթի կայացած ընտրություններում ձայների հաշվարկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դադարեցրեք հաշվարկը»,- գրել է նա Twitter-ի իր էջում
Չորեքշաբթի օրը CNN-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփի նախընտրական շտաբը կարող է դատական հայցեր ներկայացնել Արիզոնա և Նևադա նահանգներում քվեաթերթիկների մշակման հետ կապված: Ավելի վաղ Թրամփի շտաբը դատական հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քվեաթերթիկների մշակումը Ջորջիա, Փենսիլվանիա և Միչիգան նահանգներում: Բացի այդ, հանրապետականների ներկայացուցիչները հայտարարել են, որ Վիսկոնսինում վերահաշվարկի հայց կներկայացնեն:
Երեքշաբթի ԱՄՆ-ում անցկացվել են համընդհանուր ընտրություններ: Դրանցում ընտրում էին նախագահին և փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդին և 13 նահանգների ու տարածքների ղեկավարների: Նախագահական մրցավազքի հաղթողը դեռ որոշված չէ: Ըստ Fox News-ի՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ապահովել է ընտրողների ներկայացուցիչներից 214-ի, իսկ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը՝ 264-ի աջակցությունը: Հաղթելու համար թեկնածուն պետք է 270 ձայն ստանա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.