Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ ներկայացվել են պետական պարգևների
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, զինված ուժերի տոնացույցի համաձայն, ՊԲ-ի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը:
Ինչպես ադրբեջանա-արցախյան 1-ին պատերազմի և ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում, բանակի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները անմնացորդ նվիրումով, անձնազոհաբար ու որ ամենակարևորն է՝ պատրաստության գերազանց մակարադակով, ճակատային գծի՝ անխտիր բոլոր ուղղություններում իրականացրել ու շարունակում են կատարել մեծ բարդության հատուկ գործողություններ՝ հսկայական մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ պատճառելով թշնամական ուժերին:
ՊԲ-ի կողմից իրականացված ու հանրության դատին ներկայացված բազմաթիվ հաջողված գործողությունների հետևում հենց հետախուզական ու հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն են՝ պահեստազորից համալրված իրենց ավագ զինակիցների հետ միասին:
Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց անունները և կատարած գործողությունները ենթակա չեն հրապարակման, ներկայացված են պետական բարձր պարգևների:
Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում զորատեսակի մի շարք ներկայացուցիչներ արիաբար մարտնչելով անմահացել են, սակայն նրանց ընկերները շարունակում են ամեն օր հերոսական նոր դրվագներ կերտելով բարձր պահել հետախույզի անունն ու պատիվը և իրենց անուրանալի նպաստը բերել թշնամական ուժերի վերջնական ջախջախման գործին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.