Հովհաննիսյան. Շուտով Ադրբեջանում դրոշի օր է` ուզում են Շուշիում իրենց դրոշը տեղադրել
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, և հիմա ամեն կերպ ուզում են Շուշիում իրենց դրոշը տեղադրել։ «Առաջին ալիքի» հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Շուշի մտնելը նրանց առաջին խնդիրն է։ Շուշիի անտառներում շարունակվում են դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները։ Այսօր ամբողջ օրը մագլցել են ժայռերը, որ Շուշի մտնեն։ Սակայն հետո, երբ ոչնչացված զինծառայողների գրպանները նայում ես, բոլորի մոտ դրոշ կա` սիմվոլիկ բան են ուզում անեն, իրենց դրոշը տեղադրեն Շուշիում»,–ասաց Հովհաննիսյանը։
Խոսելով Ալիևի հայտարարությունների մասին, թե հարձակվում է Շուշիի վրա` Հովհաննիսյանը նշեց, որ նման պատերազմի ձև չգիտի, երբ հարձակվողին պետք է փնտրես–գտնես։ Հովհաննիսյանը հայտնեց` ադրբեջանական կողմը 20 հոգանոց խմբերով մոտենում են, հետո պաշտպանության բանակի ԶՈւ–ն սկսում է փնտրել նրանց և ոչնչացնել։ Այսինքն` հարձակման այդ ձևով չեն գրավում քաղաք։
ՊՆ ներկայացուցչի խոսքով` Շուշիի առումով իրավիճակն ադրբեջանցիների համար հաջող կլիներ, եթե Մարտունու ուղղությամբ կարողանային ճեղքում իրականացնել։
Ինչ վերաբերում է այժմ տիրող իրավիճակին, ապա Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան էլ, այս պահին էլ իրավիճակը նույնն է. թշնամին հյուսիսային և հարավային ուղղությամբ փորձել է հարձակումներ իրականացնել ոչ մեծ խմբերով։
«Կարմիր շուկայի ուղղությամբ են փորձել մոտենալ, բայց հետ են շպտվել։ Լիսագորի ուղղությամբ դեպի Շուշի փոքր դիվերսիոն խմբեր կան, ում այսօր ամբողջ օրը ոչնչացրել ենք։ Ադրբեջանը շտապում է, քանի որ ձմռան ընթացքում կբարդանա նրանց գործը՝ լոգիստիկան, կառավարումը, թաքնվելը կդժվարանա»,–ասաց ՊՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.