Մոսկվայի համար անհասկանալի է Ալիևի էմոցիոնալ արձագանքն Արցախում վարձկանների մասին Լավրովի խոսքերին
Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ–ին է հայտնել ՌԴ ԱԳՆ–ի աղբյուրը։
«Անկեղծ ասած, մեզ համար այդքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Ալիևի արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը։ Ադրբեջանի նախագահի օգնականները նրան միգուցե ցույց են տվել էլի ինչ–որ մեկի նյութը, կամ ներկայացրել են սեփական մեկնաբանությունը», – ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը հիշեցրել է Լավրովի հստակ մեջբերումը նոյեմբերի 3–ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ. «Մեզ, իհարկե, մտահոգում է ղարաբաղյան հակամարտության ինտերնացիոնալացումը և գրոհայինների ներգրավումը Մերձավոր Արևելքից։ Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին օգագործել իրենց հնարավորությունները` վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը հակամարտության գոտում, ունեցած տվյալներով, արդեն մոտենում է երկու հազարի։ Այս թեմային, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 27–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ կանոնավոր շփումների ժամանակ։ Վճռականորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումը տարբեր խողովակներով»։
«Ինչպես տեսնում ենք, մեկնաբանության մեջ չկա նախատինք ոչ Ադրբեջանի, ոչ էլ ինչ–որ ուրիշ երկրի հասցեին։ Խոսքը մեր ծայրահեղ մտահոգության մասին է` կապված վարձկան գրոհայինների հայտնվելու հետ Անդրկովկասի տարածաշրջանում, որի հետ ՌԴ–ն անմիջական հարևան է։ Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին լինել ավելի ուշադիր սկզբնաղբյուրի հետ ծանոթանալիս», – նշել է ՏԱՍՍ–ի զրուցակիցը։
Գործակալության զրուցակիցը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ առավելագույնս զգուշությամբ է մոտեցել միջնորդի իր դերին իրեն մտերիմ երկրների համար բավականին զգայուն հակամարտության հարցում։
«Այդ մասին նախագահ Ալիևն ինքն է բազմիցս հայտարարել։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ, քաղաքական–դիվանագիտական կարգավորմանն աջակցելու հարցում։ Միաժամանակ շարունակում ենք վստահ լինել, որ գրոհային վարձկանների ներթափանցումն Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը», – եզրափակել է զրուցակիցը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 09:50
Современные народы ненавидят свое прошлое, презирают настоящее, а к будущему относятся с безразличием. Вряд ли такой настрой приведет к чему-то хорошему. Об этом в своем Telegram-канале написал бывший посол Армении при Святом Престоле Микаэл Минасян.
-
2025-06-02 09:39
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян 20 мая выступил с речью на открытии регионального семинара послов Европейского союза в странах Восточной Европы и Центральной Азии. В своём выступлении руководитель внешнеполитического ведомства закавказской республики коснулся ряда вопросов «построения общего будущего» с Евросоюзом.
-
2025-06-02 09:17
В первой части нашего материала - «Кипрский вопрос и погромы 1955 в Стамбуле» - мы, в частности, писали: «Проблемы Кипра и Нагорного Карабаха во многом схожи. Прежде всего в тех геноцидальных действиях, которыми нацистские режимы Анкары и Баку пытались и пытаются решить эти конфликты. По принципу «нет народа - нет проблемы».
-
2025-06-02 09:03
Беспрецедентное сближение армянского правительства с позицией Турции и Азербайджана может быть частью стратегической игры, разработанной в Анкаре с участием Баку. Такую точку зрения в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Ара Погосян.