ԱԱԾ-ն պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտվել
Ադրբեջանական հետախուզությունը հավաքագրել է ՀՀ քաղաքացուն և առաջարկել գումարի դիմաց տեղեկություններ հայտնել։ Նա էլ առաջարկը չի մերժել։
ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ։
Նա լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ, այդ կերպ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայություններին ցուցաբերել է օգնություն:
Ընդ որում՝ որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը սակայն նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ս.-ն ձերբակալվել է, որի ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.