Արտակ Բեգլարյանը մտածում է ՄԻՊ գործառույթները դադարեցնելու ու ՊԲ շարքերն անցնելու մասին
Արտերկրում շատերն են մեզ հասկանում, ցավում մեր կորուստների և տառապանքների համար, բայց զուտ մարդկայնորեն։ Երբ հարցը հասնում է որոշում կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդու իրավունքներն էական չեն նրանց համար։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Որոշում կայացնելիս էական է քաղաքական շահը, էական է տնտեսական շահը, բայց ո՛չ արժեքները, ո՛չ մարդու իրավունքները։ Միջազգային հանրության մարդկայնորեն աջակցությունը, փաստորեն, բավարար չէր հանցագործությունները կանգնեցնելու համար։ Եկեք հույսներս դնենք մեզ վրա, զինվորների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,–ասաց Բեգլարյանը։
Նա բոլորին կոչ արեց զենք վերցնել ու առաջնագիծ մեկնել` ասելով, որ ինքն էլ է մտածում մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը դադարեցնելու և ՊԲ շարքեր կցագրվելու մասին, որպեսզի իր ներուժն օգտագործեն ինչպես կարող են։
Բեգլարյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի կարիք, կարծես թե, չունենք, այլ հայրենիքի պաշտպանի կարիք ունենք, դիրքապահ տղաների կարիք կա։ Նրա խոսքով` Facebook-ում մեկնաբանություններ գրողների և խրախուսողների կարիք չունենք, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.