Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների հետևանքով Սյունիքի մարզի Ագարակում 2 խաղաղ բնակիչ վիրավորվել է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է արտահերթ զեկույց՝ Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ:
«Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար, արձանագրվել են այդ հարձակումներով նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ իրավունքների կոպիտ խախտումներ։
Ինչպես արձանագրված է զեկույցում, ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով վնասվել է 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ 2-ը վիրավորվել է (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով):
Ագարակ գյուղում հրետանային հարձակումների հետևանքով վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: Վնասվել են նաև գյուղի մասնավոր տրանսպորտային միջոցները և այլ գույք: 2 խաղաղ բնակիչ ստացել է մարմնական վնասվածքներ:
Վաղն առավոտյան զեկույցն ամբողջական տեսքով կլինի նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 05:22
Заявления властей Армении в контексте Геноцида армян настолько синхронизированы с турецкой политикой отрицания, что президент Турции позволяет себе подобным образом говорить об Армении и диаспоре. Об этом в беседе со Sputnik Армения заявил декан факультета востоковедения ЕГУ, тюрколог Рубен МЕЛКОНЯН.
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.