«Ժողովուրդ». Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ԱՐԳԵԼՎԱԾ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրվանից Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների և բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաև քիմիական տարրեր պարունակող զենքեր, զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Դա համարվում է պատերազմական հանցագործություն։ Խոսքը հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների մասին է, որը չափազանց թունավոր է։ Այս տիպի զինատեսակների կիրառման արգելքի վերաբերյալ կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է նաև Ադրբեջանը։
Որպես նմանօրինակ զինատեսակների արգելքի փաստացի օրինակ՝ նշենք «Պայթուցիկ և այրվող գնդակների օգտագործման արգելման մասին» 1868 թվականի սանկտպետերբուրգյան դեկլարացիան, որը վերաբերում էր կոնկրետ գնդակների օգտագործման արգելքին, ժամանակակից միջազգային փաստաթղթերից էլ՝ «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» 1949 թվականի Ժնևյան կոնկվենցիան և 1977 թվականի արձանագրությունը, որոնցով արգելվել են ֆոսֆորային ռազմամթերքների կիրառումը, եթե դրա հետևանքով վտանգի են ենթարկվում քաղաքացիական անձինք:
Նման նախագծերից է նաև «Սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին կոնվենցիայի» (1980 թ.) 3-րդ արձանագրությունը։ Սակայն միայն սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինությունը չէ, որ արգելված է. կասետային ռազմամթերքների կիրառումը քաղաքացիական օբյեկտների նկատմամբ խիստ սահմանափակված է կամ արգելված։ Սակայն հետաքրքիր է, որ չնայած այս զինատեսակների օգտագործման արգելքին՝ միջազգային պրակտիկայում չենք հանդիպում դեպքերի, երբ կոնկրետ հետևանքներ են լինում, ու անհասկանալի է, թե ինչու են այսքան փաստաթղթեր ընդունվել:
Միայն հայտնի է, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է փորձաքննություններ իրականացնել, դրանք արձանագրել և արդյունքներն ուղարկել միջազգային ատյաններ: Եվ, որպես պատասխանատվություն որևէ երկրի նկատմամբ, կարող են լինել միայն պատժամիջոցներ, այն էլ՝ միայն այն երկրի նկատմամբ, որը կատարել է նմանատիպ ռազմամթերքների վաճառքներ՝ առանց նախապայմանների»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.