Последние новости

Դժոխքի ձոր. Բերձորի հարակից անտառներում «գյոռբագյուռը» շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հակառակորդի մարդուժի կորուստները տեսանյութում ևս ակնհայտ են։ Ռազմական գործողության արդյունքում ադրբեջանական զորամիավորման տասնյակ դիակներ են մնացել մարտի դաշտում։

 


Արցախի տեղեկատվական շտաբը ադրբեջանական հերթական ստորաբաժանման ոչնչացման տեսանյութն է հրապարակել «Դժոխքի ձորից»։

Տեսանյութում նրկայացված է, թե ինչպես է ԱՀ պաշտպանության բանակը տեղորոշել և ոչնչացրել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։

Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր թշնամական տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ ու իսրայելական արտադրության Sandcat հետևակի մեքենաներ։

Հակառակորդի մարդուժի կորուստները ևս տեսանյութում ակնհայտ են։ Ռազմական գործողության արդյունքում ադրբեջանական զորամիավորման տասնյակ դիակներ են մնացել մարտի դաշտում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ