Последние новости

Սերգեյ Նարիշկին. ՌԴ ԱՀԾ-ն ճշգրիտ տվյալներ ուներ Ղարաբաղում գտնվող զինյալների մասին Սիրիայից

Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից և առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ