Լը Դրիանը խոսել է Արցախում Թուրքիայի «ագրեսիվ գործողությունների» մասին
Եթե Անկարան չփոխի իր քաղաքականությունը, Ֆրանսիան ձգտելու է Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների սահմանմանը:
Ինչպես հաղորդում է Կոմերսանտը, ելույթ ունենալով Europe 1 ռադիոկայանի եթերում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ առաջիկա օրերին Փարիզը մտադիր է քննարկել կոնկրետ գործողությունները ԵՄ այլ անդամների հետ:
Նա հիշեցրել է Թուրքիայի «ագրեսիվ գործողությունների» մասին եվրոպական սահմանների հարևանությամբ` Լիբիայում, Միջերկրական ծովի արևելյան մասում, Լեռնային Ղարաբաղում և Հյուսիսային Իրաքում:
Նախարարի խոսքով ՝ Թուրքիայի ղեկավարության գործողությունները դուր չեն գալիս ամբողջ Եվրամիությանը. «Դա վերաբերում է ոչ միայն Ֆրանսիային, այդ հարցում առկա է լիակատար եվրոպական համերաշխություն»:
Նախորդ օրը, ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում, Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր.
«Մենք Անկարայի հետ լուրջ տարաձայնությունների երկար ցուցակ ունենք, բայց վերջին շաբաթներին մենք տեղափոխվել ենք հարաբերությունների անընդունելի մակարդակ: Վիրավորանքները, զրպարտությունները, Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ ատելության արշավ հրահրելու ցանկությունը բոլորովին այլ բնույթ ունեն: Դրանք սպառնալիքներ են: Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը անհապաղ վերջ կդնի այս պահվածքին», տեղեկացնում է Mediamax.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 15:30
Из пресс-конференции Пашиняна мы уже узнали:
-
2025-07-16 14:33
Премьер Армении Никол Пашинян не стал комментировать публикацию в СМИ о том, что он якобы отказался обращаться к лидеру США Дональду Трампу по вопросу пленных, заявив, что не знает о чем идет речь, так как сам лично не читал. Об этом он заявил на пресс-конференции в среду, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:31
По приглашению Европейского командования США, с 14 июля в Федеративной Республике Германия находится первый заместитель министра обороны Республики РА, начальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Эдвард Асрян для участия в конференции командования сухопутных войск Европы, об этом сообщает пресс-служба МО Армении.
-
2025-07-16 14:29
Армения обратилась в ШОС для вступления в эту организацию. Об этом заявил премьер Армении Никол Пашинян, отвечая на вопрос Sputnik Армения.