Իրանցի գեներալ․ Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը
Իրանի զինված ուժերն ամեն ինչ կանեն իրենց սահմանների անվտանգությունն ապահովելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները։ Mehr գործակալությանն այս մասին ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին՝ անդրադառնալով Ղարաբաղում ռազմական գործողություններին, որոնց մի մասը տեղի է ունենում Իրանի սահմանների մոտ։
Ինչպես հայտարարել է գեներալը, Իրանը կոչ է անում կողմերին հակամարտությունը կարգավորել երկխոսության ճանապարհով։
«Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը։ Մենք դա չենք հանդուրժի», - նշել է նա։
Հեյդարիի խոսքով՝ իրանական բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու նպատակով:
Նա վստահեցրել է, որ երկրի հյուսիս-արևմտյան սահմանների համար վտանգ չկա, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել իրանցի ժողովրդին։
«Իրանը շատ ընդհանրություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Մենք երկու երկրներին խորհուրդ ենք տալիս հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել պետական սահմանները և քաղաքական կարգավորման ճանապարհով լուծել իրենց խնդիրները», - հավելել է ցամաքային զորքերի հրամանատարը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».