Beringer aero ընկերությունը դադարեցրել է թուրքական ԱԹՍ արտադրողներին մատակարարումները
Beringer aero ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին։ Այս մասին ընկերությունը հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում:
Ընկերությունը նման քայլի է դիմել, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է ԱԹՍ-ների արտադրության մեջ, որոնք էլ կիրառվում են Արցախում հայկական ուժերի դեմ պայքարում:
«Beringer aero-ն հավատարիմ է իր վարած քաղաքականության կանոններին, և երբեք չի թույլատրել իր արտադրանքի օգտագործումն այնպիսի միջոցների մեջ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ մարդկային կյանքի համար»,- նշված է Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում։
Ի դեպ, ընկերության արտադրանքը նախագծվում է Ֆրանսիայում` քաղաքացիական նշանակության ավիացիայի համար: Beringer aero -ն զբաղվում է օդանավերի համար անիվների, արգելակման համակարգերի արտադրությամբ: Դրանք վաճառվում են ամբողջ աշխարհում և ստանդարտ են բոլոր տրանսպորտային միջոցների համար, ներառյալ անօդաչու սարքերի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 15:49
Парламент Армении единогласно одобрил межгосударственное соглашение, определяющее условия деятельности Российско-Армянского университета (РАУ). За проект документа проголосовали 85 депутатов.
-
2025-07-03 15:47
Официальный представитель МИД РФ Мария Захарова сообщила РИА Новости, что доступ консульских сотрудников к 13 задержанным в Азербайджане гражданам России согласован.
-
2025-07-03 15:45
Парламент Армении принял поправки к Кодексу об административных правонарушениях и закону "Об обеспечении безопасности дорожного движения". "За" проголосовали 63 депутата, против – 0, воздержались – 25.
-
2025-07-03 15:43
Парламент Армении созовет еще одно внеочередное заседание. Об этом заявили спикер парламента Ален Симонян и глава фракции "Гражданский договор" Айк Конджорян.