Շուշիի քաղաքապետը վստահեցնում է՝ քաղաքը հուսալի ձեռքերում է
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը վստահեցնում է, որ Շուշին հուսալի ձեռքերում է, որովհետև քաղաքը պաշտպանում է Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնությունը:
Շուշիի քաղաքապետը, ով գտնվում է քաղաքի պաշտպանության դիրքերում, «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Շուշին շարունակելու է հայերեն խոսել, Շուշիում շարունակելու են ղողանջել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը: «Կեղծ լուսանկարներ են տարածում, իբր մզկիթի վրա դրոշ են դրել, բայց, երբ ուսումնասիրում ես, պարզ է դառնում, որ դա կեղծիք է: Թող չմտածեն, որ Շուշին իրենցն է լինելու: Շուշին երբեք իրենցը չի լինի: Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք Շուշիում»,- ասաց Սարգսյանը:
Արծվիկ Սարգսյանն ընդգծեց, որ ադրբեջանցիները մարտի դաշտում միշտ փախել են հայերի առաջ: «Քանի պատերազմի մասնակցել եմ, նրանք դեմներս փախել են, այնպես էին փախչում, չէինք էլ հասցնում տեսնել իրենց: Պահ էր լինում, երբ խաղաղ ժամանակ հանդիպում էինք, ասում էին՝ երբ կցանկանաք հարձակվել, մեզ տեղյակ պահեք, որ փախչենք: Այո, այսօր այդ ազգը չի կռվում, վարձկաններն են կռվում, նրանք էլ ստիպված գալիս են, որովհետև եթե չգան, հետևից են կրակելու: Բայց դա ժամանակավոր է, մոտակա ժամանակահատվածում մենք կտոնենք մեր հաղթանակը»,- նշեց Սարգսյանը:
Շուշիի քաղաքապետը վստահեցրեց, որ քաղաքի պաշտպանության համար ընթացող մարտերում հակառակորդը լուրջ կորուստներ է կրել և շարունակում է կրել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.