Последние новости

Զոհված 10 զինծառայողի ընտանիքներ հատուցում կստանան. գործընթացը մեկնարկել է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսում է սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողի ընտանիքներին հատուցումների տրամադրման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում է կայացվել հատուցումներ տրամադրել 10 դեպքերի մասով:

Հատուցում կտրամադրվի Էդուարդ Գրիշայի Հովհաննիսյանի, Նարեկ Արտակի Լոռեցյանի, Նարեկ Արմենի Մեսրոպյանի, Արման Սամվելի Թովմասյանի, Էդգար Սևակի Զաքարյանի, Լիպարիտ Աշոտի Դաշտոյանի, Գևորգ Արմանի Հարությունյանի, Հայկ Արթուրի Չիթչյանի, Մյասնիկ Պարգևի Մյասնիկյանի, Սամվելի Դավիթ Հարությունյանի ընտանիքներին։

«Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ՝ սպայական կազմի զինծառայող՝ 82.000.000 դրամ, պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70.000.000 դրամ, պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58.000.000 դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամից մանրամասնում են, որ նշված գումարից 10.000.000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։

Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին։ Դրանք սպասարկվում են անվճար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ