Միշուստին. Լեռնային Ղարաբաղում պատերազմը հանգեցնում է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը
Լեռնային Ղարաբաղում պատերազմը, իրավիճակը Ղրղզստանում և Բելառուսում հանգեցնում են ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը, մի շարք դերակատարներ օգտագործում են անկայությոնն անբարեխիղճ մրցակցության համար: Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ստեղծված պայմաններում համագործակցության երկրները պետք է շարունակեն մնալ մտերիմ տնտեսական գործընկերներ, ընդգծել է նա:
«ԱՊՀ անդամ երկրներում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, զգալի նվազել է տնտեսական ակտիվությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի, մեզ մոտ ապրանքաշրջանառությունը նվազել է փոխադարձ առևտրում, ինչպես նաև երրորդ երկրների հետ: Իրավիճակը բարդանում է նաև այլ գործոններով. Բելառուսում, Ղրղզստանում բարդ իրադրություն, հակամարտության էսկալացիա Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Միշուստինը:
Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտվել համավարակից և աշխարհում ընդհանուր անկայունությունից տնտեսական, ինչպես նաև քաղաքական առավելություններ ստանալու համար, պարտադրում են տնտեսական գործընթացների իրենց տեսլականը:
Անբարեխիղճ մրցակցության նպատակով պատժամիջոցներն ու դրանք սատարող քայլերը ստանում են լայն կիրառություն: Համագործակցության երկրները պետք է ապահովեն կառուցողական փոխգործակցություն, ներդաշնակ աշխատեն, շարունակեն միմյանց համար մնալ ամենամտերիմ տնտեսական գործընկերներ, ընդգծել է վարչապետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է հենց այդ ուղով առաջնորդվել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.