Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև
Ֆրանսիայի Կորսիկա երկրամասի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կորսիկայի ասամբլեայի պաշտոնական կայքից:
Բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, դիտարկելով Արցախը որպես հայերի քաղաքակրթության օրրան, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հարձակումները միջազգային և հումանիտար իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտումները և մի շարք այլ հանգամանքները, Կորսիկայի ասամբլեան գտնում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Կորսիկայի ասամբլեան դատապարտում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ագրեսիան Արցախի բնակչության դեմ, աջակցում է հայ ժողովրդին խաղաղության և ազատության համար պայքարում, կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր պետություններին և Եվրոպական Միությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր պետություններին և Եվրոպական Միությանը այս հակամարտության կարգավորմանը և խաղաղության որոնումներին ակտիվորեն մասնակցել»,- նշված է բանաձևում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.
-
2025-07-29 08:36
Глава фракции правящей партии «Гражданский договор» в Совете старейшин Гюмри Сарик Минасян вскоре будет назначен министром труда и социальных вопросов Армении. Об этом сообщает Aravot.am.