Последние новости

Արցախը հերքում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրերը

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է:

Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook–յան իր էջում։

«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները», – նշել է Պողոսյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ