«Փաստ». ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐևԷ ԽՆԴՐԱՆՔ ՉԻ ՄԵՐԺԵԼ
Դեռևս հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ «Հայաստանի ղեկավարությունում որևէ հարց չի առաջանում Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրեր առաջ The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել էր. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից»:
Այս առումով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել past.am-ին:
Ըստ մեր տեղեկությունների, այս ամբողջ ընթացքում չի եղել որևէ դիմում կամ խնդրանք, որը Ռուսաստանի կողմից մերժված լինի: Բոլոր հարցերը քննարկվել են բացառիկ օպերատիվությամբ և լուծում ստացել առավելագույն հնարավորության սահմաններում, ինչի արդյունքները ժամանակի ընթացքում իրենց զգացնել են տալիս:
Ընդ որում, ուշագրավ է, որ խոսքը ոչ միայն պաշտոնական խողովակների մասին է, այլև այն դիմումների, խնդրանքների և առաջարկությունների, որոնք արվել են Հայաստանի ոչ իշխանական ուժերի կողմից, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի և այդ երկրի քաղաքական էլիտայի հետ:
Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմից այս փուլում Հայաստանից որևէ տեսակի (այդ թվում՝ ֆինանսական) ակնկալիքի մասին չի էլ ակնարկվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.