«Միասնություն»-ը կոչ է անում ՀՀ, Արցախի նախագահներին, քաղաքական ուժերին համախմբվել
News.am-ը ստացել «Միասնություն» շարժման կոչն ուղղված ՀՀ և Արցախի նախագահներին և ՀՀ բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք.
««Միասնություն» շարժումը կոչ է անում Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին օր առաջ համախմբվել և քննարկել մեր երկրին պատուհասած պատերազմական իրավիճակի ելքը:
Երկրի համար օրհասական այս պահին անհրաժեշտ է մեկտեղել ուժերը, հանդես գալ միասնական առաջարկներով, փորձի փոխանակմամբ, օգտագործել աշխարհաքաղաքական կապերը և ռեսուրսները:
Ունենք շուրջ 2000 զոհ, տարածքային կորուստներ, Շուշիի մերձակայքում ծանր մարտեր են, լուրջ վտանգի տակ է Արցախի և Հայաստանի անվտանգությունը. այս պայմաններում անթույլատրելի է ողջ ծանրությունը թողնել իշխանությունների ուսերին: Պետք է համախմբվել և միասնաբար երկիրը հանել ստեղծված իրավիճակից:
Խիստ կարևորում և առանցքային նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ օպերատիվ գործողությունների կազմակերպմանը և իրականացմանը, քանի որ ահաբեկիչների լայնածավալ ներգարվվածությամբ իրականացվող այս պատերազմը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ տարածաշրջանի համար և այս համատեքստում մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը հենց ՌԴ-ն է:
Հարկավոր է հասկանալ և ճիշտ գնահատել իրավիճակի լրջությունը, այս պատերազմում որքան վտանգավոր է խուճապի տարածումը, նույնքան վտանգավոր է պաթոսի այսչափ բարձր մակարդակը, այնուհանդերձ պատերազմն ընթանում է. համոզված ենք` մենք և մեր տղաները հերոսաբար մարտնչելու ենք և վստահ ենք՝ ամեն գնով պահելու ենք Արցախը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.