Последние новости

Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

168.am-ի տեղեկություններով` երեկ ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։

Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Հավանաբար կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։

Տեղեկությունը կայքին հաստատել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ