Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը շաբաթ ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է «մաքուր հաղթանակի» մասին և միասնության կոչ արել:
Բայդենի ելույթը հետևել է ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումներին, որ նա և ԱՄՆ փոխնախագահի նրա թեկնածու Քամալա Հարիսը հաղթել են նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին ու փոխնախագահ Մայք Փենսին:
«Այս պետության ժողովուրդն ասել է իր խոսքը: Նա մեզ հաղթանակ է տվել: Համոզիչ հաղթանակ: Այս ընտրությունների ժամանակ տրվել են ամենամեծ թվով ձայները»,-Բայդենի խոսքերը մեջբերել է Fox News հեռուստաալիքը:
«Խոստանում եմ լինել նախագահ, որը ձգտում է միավորվել, ոչ թե առանձնացնել: Որը չի տեսնում կարմիր և կապույտ նահանգներ, այլ տեսնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-նշել է Ջո Բայդենը:
Նա նաև դիմել է Դոնալդ Թրամփի կողմնակիցներին:
«Հասկանում եմ ձեր հուսահատությունն այս շաբաթ: Սակայն այժմ եկեք միմյանց հնարավորություն տանք: Ժամանակն է մի կողմ դնել կոշտ հռետորությունը, նվազեցնել աստիճանը… Առաջընթացի հասնելու համար մեզ պետք է դադարել վերաբերվել մեր ընդդիմադիրներին՝ որպես թշնամիների: Նրանք թշնամիներ չեն, նրանք ամերիկացիների են»,-հայտարարել է Բայդենը՝ կոչ անելով երկրի երկու կուսակցություններին կողմնակիցներին միավորվել:
«Մեր աշխատանքը կսկսվի COVID-ի նկատմամբ հսկողության հաստատումից»,-նշել է Ջո Բայդենը՝ հավելելով, որ ամերիկացիները չեն կարող հաղթահարել կարևոր բոլոր խնդիրները, քանի դեռ կորոնավիրուսը չի վերահսկվում:
ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 75 մլն մարդ, ինչը երկրում ընտրողների ավելի քան 50 տոկոսն է և ռեկորդային է ԱՄՆ պատմության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.