Տարբեր ուղղություններում ծավալված մարտերում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ
Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրա հաղորդմամբ՝ առավել համառ գործողություններ են ընթացել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ։ Հայ զինծառայողներին հաջողվել է հետ մղել հակառակորդի առաջխաղացման բազմակի փորձերը:
«Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- նշված է գրառման մեջ։
ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ լուսադեմին հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ են դիտարկվել ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
Հայկական կողմը վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը։ Համապատասխան քայլեր են ձեռնարկվում կրակային խոցման համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: