«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հայ զինվորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանաչված հայ երգիչներ Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը նոր տեսահոլովակ են նկարահանել՝ նվիրված Արցախում ընթացող պատերազմին։
Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը կատարել է Դեր Հովան։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը նշեց, որ Արթուր Խաչենցն այս օրերին առաջնագծում է և մի քանի օրով է թիկունք եկել տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:
«Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո վերադարձավ առաջնագիծ: Նշեմ նաև, որ զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է»,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:
Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը:
Հատկանշական է, որ երգը և տեսահոլովակը ստեղծվել է ոչ միայն քաջալերելու, այլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղելու նպատակով:
«Հանդիսատեսին խնդրում ենք, որ հենց Յութուբի ալիքում դիտեն տեսահոլովակը, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-ասաց Մհերյանը:
Նա հայ հանդիսատեսին հորդորեց սոցցանցերում ակտիվ տարածել տեսահոլովակը, որպեսզի դիտումները շատ լինեն, ինչի շնորհիվ էլ կմեծանա հիմնադրամին փոխանցվող գումարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.