ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը ևս 6 հայ ռազմագերու մասին տեղեկություն տրամադրել
Եվրոպական դատարանը Ադրբեջանի Կառավարությունից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը ևս 6 հայ ռազմագերու մասին տեղեկությունը տրամադրել։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա, մասնավորապես, հայտնում է.
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։
Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020թ:
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 19:42
Армянские школьницы завоевали четыре бронзовые медали на 14-й Европейской математической олимпиаде для девочек (EGMO), проходившей в Приштине, Республика Косово, сообщает Минобразования Армении.
-
2025-04-21 19:38
Армянский супертяжеловес Вараздат Лалаян выиграл золото чемпионата Европы по тяжелой атлетике в Кишиневе.
-
2025-04-21 19:34
Ночью ситуация была очень напряженной, постоянно стреляли из разных мест, в разных направлениях, даже с противоположных высот. Большая часть выстрелов была с командной позиции. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am житель села Хнацах Грач Овакимян, говоря о постоянных обстрелах с азербайджанской стороны.
-
2025-04-21 18:45
В ночь с субботы на воскресенье в селе Хнацах Сюникской области Армении почти час звучали выстрелы. Военный эксперт Карен Вртанесян считает, что отсутствие ответных действий со стороны армянских военных только поощряет такое поведение азербайджанской стороны.