Գերմանացի պատգամավորները կոչ են անում արգելել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը
Գերմանիայի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում երկրի կառավարությանը հետևել Ֆրանսիայի օրինակին և արգելել «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական կազմակերպության գործունեությունը, հաղորդում է DW-ը:
«Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ համարում է այդ կազմակերպությունը Գերմանիայում աջակողմյա խոշորագույն ծայրահեղական կազմակերպություն, որի անդամների թիվը հասնում է 20 000-ի:
Նախկինում Գերմանիայում «կանաչների» կուսակցությունը ղեկավարած Օզդեմիրի խոսքով՝ «Գորշ գայլերը» պատասխանատվություն են կրում Թուրքիայում հարյուրավոր սպանությունների համար, սակայն նրանց գործողությունները չեն սահմանափակվում միայն Թուրքիայով:
«Նրանք նաև սպառնում են թուրքական ընդդիմությանն ու Գերմանիայում փոքրամասնություններին: Անկասկած, չի կարելի թույլ տալ, որ Բեռլինի կենտրոնում, Դորտմունդում կամ Համբուրգում աջակողմյա թուրք ծայրահեղականները վախեցնեն, ծեծեն կամ սպառնան խաղաղ բնակիչներին: Գերմանիայի կառավարությունը պետք է պաշտպանի այդ մարդկանց»,-հայտարարել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.